News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Իրանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ Էրդողան-Սալեհի հանդիպման գլխավոր թեմաներից է եղել միջուկային էներգետիկայի հետ կապված Իրանի խնդիրները։ Իրանի արտգործնախարարը նշել է, թե 5+1 երկրների հետ համաձայն են շարունակել բանակցությունները, սակայն անցկացման վայրի հետ կապված դեռեւս որոշում չի կայացվել։ «Ստամբուլը լավ տեղ է, սակայն սեղանին այլ տարբերակներ էլ կան»,-ասել է Սալեհին։

Հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետը նշել է, թե Թուրքիան նախկինում եւս առաջարկել է Իրանի միջուկային խնդիրների շուրջ բանակցություններն անցկացնել Ստամբուլում։ Էրդողանը շեշտել է, ոչ ոք միջուկային էներգետիկան  խաղաղ նպատակներից բացի այլ նպատակով օգտագործելու իրավունք չունի։

Ավելի ուշ Էրդողանը հանդիպել է Իրանի փոխնախագահ Մուհամեդ Ռըզա Ռահմիի հետ։

Էրդողանը մարտի 29-ին հանդիպելու է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ