News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի դատախազական մարմինները, «Ուկրաինայի միասնական էներգահամակարգեր» կորպորացիայի գործունեությանը վերաբերող քրգործի շրջանակներում հայց են ներկայացրել Յուլյա Տիմոշենկոյի դեմ` 19,5 մլն գրիվենի (2,4 մլն դոլար) փոխհատուցման չափով: Այս մասին, այսօր` մարտի 28-ին, Կիեւում կայացած բրիֆինգում հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Բլաժիվսկին:

Նրա ներկայացմամբ, այսօր Յուլյա Տիմոշենկոն եւ նրա պաշտպանները ավարտել են գործին ծանոթանալը: Բլաժիվսկիի խոսքով, այս քրգործով խոսքը բյուջետային միջոցների հափշտակման եւ հարկերից խուսափելու մասին է: «Հասկանալի լինելու համար նշեմ, որ հափշտակված գումարը հավասար է 600 հազար թոշակառուների նվազագույն կենսաթոշակների գումարին»,-ասել է Բլաժիվսկին, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ