News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Այքան Էրդեմիրը խորհրդարանում հարց է  բարձրացրել Թուրքիայի քաղաքացիների անձնագրերում կրոնական պատկանելությունը հիշատակող նշումների մասին։

Firat գործակալության փոխանցմամբ՝ թուրք պատգամավորը Թուրքիայի ՆԳ նախարարին գրավոր հարցադրումներ է հանձնել։ Պատգամավորը հարցրել է նախարարից, թե 2003-2012 թվականներին այլատյացության մեղադրանքով քանի՞ հետաքննություն է սկսվել։

Թուրք պատգամավորը որպես այլատյացության օրինակ բերել է Բաթմանի նահանգում ապրող ազգությամբ հայ Ջեւդեթ Սինեթի հետ տեղի ունեցածը, երբ սոցիալական ծառայության աշխատակիցները հրաժարվել են Սինեթին հաշմանդամության թուղթ տալ՝ պատճառաբանելով, որ նա քրիստոնյա է։

Նա թուրքական դատական համակարգում անհաջողության մատնբվելուց հետո ստիպված դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ