News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` մարտի 28-ին, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է «Վորլդ Վիժն» կազմակերպության Միջին Արեւելքի եւ Արեւմտյան Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Կոննի Լեննեբերգին եւ Տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Դերք Բուին:

Հանդիպմանը Գարեգին Բ-ն իր գնահատանքն է բերել քրիստոնեական կազմակերպությանը եկեղեցիներին ցուցաբերվող զորակցության եւ օգտաշատ ծառայությունների համար: Նա անդրադարձել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի եւ «Վորլդ Վիժն»–ի միջեւ մեկ տասնամյակից ավելի պատմություն ունեցող համագործակցությանը եւ արձանագրված հաջողություններին:

Գարեգին Բ-ն մասնավոր գոհունակություն է հայտնել, որ Հայ  եկեղեցու տարբեր կառույցների եւ «Վորլդ Վիժն»-ի համատեղ աշխատանքները հատկապես ուղղված են մանուկների քրիստոնեական դաստիարակությանը:

«Վորլդ Վիժն»-ի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով Կաթողիկոսին ընդունելության համար, ընդգծել են, որ Հայոց Եկեղեցին կարեւոր գործընկեր է կազմակերպության առաքելության իրականացման գործում: «Վորլդ Վիժն»-ի պատասխանատուները ներկայացրել են Հայաստան այցի իրենց դրական տպավորությունները, անդրադարձել երիտասարդների համար իրականացվող աշխատանքների կարեւորությանը:

Զրույցի ընթացքում խոսվել է նաեւ երիտասարդության առջեւ ծառացած մարտահրավերների եւ մանուկների կրթության ու դաստիարակության խնդիրների մասին:

Տպել
Ամենաշատ