News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը, ում նկատմամբ կավատությանը նպաստելու պաշտոնական մեղադրանք է ներկայացվել, հետաքննության տվյալներով, այլասերված երեկոների է գնացել մարմնավաճառների հետ, որոնք կազմակերպվել էին հատուկ նրա համար:

Ինչպես հաղորդում է ֆրանսիական Monde թերթը` վկայակոչելով հարցաքննությունների արձանագրությունները, ոստիկանները եւ քննիչները վստահ են, որ երեկոները կազմակերպվել են Ստրոս-Կանի Փարիզ, Բրյուսել, Վաշինգթոն եւ այլ քաղաքներ այցելությունների առթիվ:

Մարմնավաճառներից մեկը` Էսթել անունով, խոստովանել է, որ իրենց կանչել են հիմնականում Ստրոս-Կանի համար, իսկ մյուս հյուրերի վրա իրենք թքած ունեին:

Հետաքննություն տվյալներով, երեկոների հիմնական կազմակերպիչը, գործարար Ֆաբրիս Պաշկովսկին SMS հաղորդագրություններով Ստրոս-Կանի հետ քննարկել է հանդիպումների մանրամասները, նրանք երկուսով են ընտրել կանանց:

Պաշկովսկին երեկոներից առաջ կանանց «փորձարկել է» Կուրշեվելի լեռնադահուկային հանգստավայրում:

Նախկին նախարարը SMS հաղորդագրություններում նրանց անվանել է «աղջիկներ», «ընկերուհիներ», «պստիկներ», երբեմն էլ` «սարքավորումներ»: Մարմնավաճառներն, իրենց հերթին, երեկոները նկարագրում են որպես «ագրեսիվ», իսկ դրա մասնակիցներին` որպես «անասուններ»:

«Դա իսկական կռիվ էր»,-խոստովանել է Ինես անունով մարմնավաճառը, ով հրավիրված է եղել Լիլում տեղի ունեցած երեկոյին: Նրա գործընկերուհի Մարիոն Վաշինգթոնում անցկացրած երեկոն անվանել է «մաքուր սեռական օգտագործում»:

Միաժամանակ հաղորդվում է, որ Ստրոս-Կանի փաստաբանները վստահ են, որ իրենց պաշտպանյալի վրայից մեղադրանքները կհանվեն: Նրանք նաեւ հայտարարել են, որ նա հայց կներկայացնի թերթի դեմ, որը տպագրել են հարցաքննությունների արձանագրությունները` կոնտեքստից կտրված: Նախկին նախարարը պնդում է, որ թերթը ակնհայտորեն խախտել է իր իրավունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ