News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Թաիլանդում Մեկոնգ գետի ջրերում ժամանակ առ ժամանակ կրակե գնդակներ են բարձրանում վերեւ եւ անձայն անհետանում: Այդ գնդակներից ամենամեծերը բասկետբոլի գնդակի չափսի են: Մեկոնգի ափի երկայնքով բազմաթիվ բնակավայրեր կան, որոնց բնակիչները հանգիստ են վերաբերում խորհրդավոր գնդակներին: Նրանք պնդում են, որ գնդակներ տեսել են ոչ միայն իրենք, այլեւ իրենց ծնողները, տատիկ-պապիկները:

Գետից «կրակոցների» պատճառը մինչ օրս չի գտնվել, իսկ տեղի բնակիչները բազմաթիվ լեգենդներ են հորինել, որոնցից ամենահայտնին այն է, որ գետի հատակին ապրում է Պհայա Նագ անունով վիշապը, որը կրակ է թքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ