News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն ու Հայաստանը դեռ պատրաստ չեն լուծել Ղարաբաղի հարցը: Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

«Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի: Դրա համար երկու երկրների ղեկավարների սեղանին դրված է շրջանակային համաձայնագիրը: Այդ հարցի լուծման համար երկու երկրների նախագահները պետք է իրենց վրա վերցրեն խնդիրը լուծլու պատասխանատվությունը եւ վստահեն իրար: Դա մեծ քաղաքական ռիսկ է, քանի որ Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակությունները պատրաստ չեն ընդունել ԼՂ խնդրի լուծումը: Անհրաժեշտ է, որպեսզի երկու հասարակությունները փոխեն իրենց տեսակետը կամ նախագահները պետք է իրենց վրա մեծ քաղաքական ռիսկ վերցնեն»,- ընդգծել է Բրայզան:

Ամերիկացի դիվանագետն ասել է նաեւ, որ շատ է կարոտում Ադրբեջանը: Նշելով, որ հիմա իր ընկերուհու հետ ապրում է Ստամբուլում, Բրայզան հայտնել է, որ զբաղված է բիզնեսի տարբեր ոլորտներով:

Նա նաեւ հերթական անգամ մեկնաբանել է փաստը, որ իր թեկնածությունն այդպես էլ չհաստատվեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: «Դա քաղաքականություն է: Ամերիկայում ժողովրդավարության արդյունքում նման բաներ լինում են եւ դա անխուսափելի է: Այն, որ ես չընտրվեցի, ինձ չի զարմացնում: Այդ ամենը արտացոլում է խոսքի ազատությունը: Մի կազմակերպություն հանդես եկավ իմ դեմ, հիմնվելով նրա վրա, որ իմ ընկերուհին ծնվել է Ստամբուլում, Թուրքիայում: Թեեւ Սերնատի կողմից առկա էին ճնշումներ, նախագահ Օմաբան, օգտագործելով իր լիազորությունները, ինձ նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Ես շատ երախտապարտեմ նրան դրա համար: Այդ տարին իմ կյանքում ամենահրաշալին էր ու իմաստավորվածը: Իմ ընտանիքը սիրեց Ադրբեջանը: Ես շատ բան եմ արել նաեւ Հայաստանի համար, սակայն որոշ մարդկանց դուր չեկավ, որ ընկերուհիս Թուրքիայից է, ուստի ԱՄՆ-ում մի խումբ մարդիկ խանգարեցին այդ պաշտոնում իմ նշանակմանը»,-ասել է Բրայզան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ