News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելական մամուլը սենսացիոն տեղեկություններ է հրապարակում Թել-Ավիվի ու Բաքվի կապերի եւ Հարավային Կովկասում իսրայելական հատուկ ծառայությունների գործունեության մասին:

Այսպես, Y-net կայքում, «Իսրայելի նոր բարեկամները» հոդվածում նշվում է, որ, մասնավորապես, հրեական պետությունը նոր դաշնակիցներ է փնտրում Թուրքիայի հետ հարաբերությունները սառեցնելուց հետո:

Այդ կոնտեքստում աճում է համագործակցությունը Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Այդ երկրների տարածքում, ըստ պարբերականի, արդեն գործում են բազաներ, որոնք հետախուզական տվյալներ են հավաքում Իսրայելի ռազմական կառույցների համար:

«Իսրայելը հետեւում է Իրանին Ադրբեջանի տարածքից: Այդ բազաները կարող են օգնել Իսրայելին Իրանի տարածքում գաղտնի գործողություններ իրականացնել` ուղղված այդ երկրի ատոմային ծրագրի խոչընդոտմանը»,-ասվում է հրապարակման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ