News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասնավոր համակարգի ներդրման հարցը քննարկման փուլում է: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:

ԴԱՀԿ-ում կազմակերպվել է եռօրյա սեմինար-քննարկում, որի նպատակը եվրոպական երկրների գործող մոդելները հայ մասնագետներին ներկայացնելն է:

Աշխարհում հաջողությամբ զուգահեռ գործում են հարկադիր կատարման պետական եւ մասնավոր համակարգերը: Սեմինարի ժամանակ որպես պետականի լավագույն օրինակ նշվել է իսրայելյան համակարգը: ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի խոսքով՝ մասնավոր համակարգի ներդրման դեպքում  աշխատանքի ոլորտային բաժանում կիրականցվի: «Մենք կառանձնացնենք այն ոլորտները, որոնք կտրվեն մասնավոր հարկադիր ծառայությանը , եւ բնագավառները, որոնք պետական հատվածը կաշխատացնի: Մասնավորը իհարկե որոշ առավելություններ կունենա արդյունավետության բարձրացման եւ ծախսերի կրճատման առումով»,-նշել է Մ.Պողոսյանը:

Դատական կատարողների միջազգային միության փոխնախագահ Բեռնար Մենյուն, ով նաեւ Ֆրանսիայում մասնավոր հարկադիր կատարող է, նշել է, որ պետականի դեպքում հիմնական խնդիրը ֆինանսկան միջոցների խնայողությունն է: «Հատկապես ֆինանսատնտեսկան ճգնաժամից հետո բոլոր երկրները, որտեղ գործում են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող պետական համակարգեր, մտահոգված են խնայողությունների հարցով: Իսկ խնայողությունները նշանակում են կրճատել ծախսերը, մասնավորապես դատաիրավական համակարգում»,-ասել է ֆրանսիացի մասնագետը:

 

Տպել
Ամենաշատ