News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարում է, որ իր անունից եւ իր էլեկտրոնային փոստի հասցեից լրատվամիջոցներին ուղարկված Ո՞վ է իրական մեղավորը, կամ բաց նամակ 4» վերտառությամբ բաց-նամակի հեղինակն ինքը չէ եւ նամակը «բլեֆ» է:

Նշենք, որ Բագրատյանը ներկա պահին գտնվում է Կիեւում:

Նա այս կապակցությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Hetq-ում կարդացի նամակ 4-ը։ Ապշած եմ։ Նամակ 4 չի եղել։ Հետքում ասում են իմ մեյլից է։ Ինչի՞ են հասել ուրեմն մարդիկ, որ մեյլը ջարդում են եւ մտնում են նման բան անելու։ Ես սա հասկանում եմ որպես իշխանությունների պատասխան իմ 3 նամակներին։ Էս ո՞ւր եք հասել։ Վայ քեզ Հայաստան։

Հրանտ Բագրատյան, Կիեւ, 28 մարտի»։

«Ես չեմ կարող ասել, թե ով է եւ ինչպես է արվել, սակայն ես տեսնում եմ իշխանության ձեռագիրը»,- «Ա1+»-ին ասել է Բագրատյանը, հավելելով, որ որ սա միայն ենթադրությունն է։ Նրա խոսքով, եթե այսօր իշխանությունները եւ ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարեն, որ այս նամակի հետ կապ չունեն, ապա ինքը կընդունի ի գիտություն։

Ու քանի դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել, Հրանտ Բագրատյանը, որը այս պահին Հայաստանում չէ, «A1+»-ի միջոցով դիմում է ՀՀ իշխանություններին եւ գլխավոր դատախազությանը՝ պարզել, թե ով է այդ նամակի հեղինակը։

Նշենք, որ «բաց նամակը» լի է Հայ ազգային Կոնգրեսի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վանո Վանո Սիրադեղյանի հասցեին քննադատություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ