News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում ներկայացվել է նոր երաժշտական-պարային նախագիծ` «Հայկական ազգային շոու» անվանումով: Նախագիծն իրականացվել է «Ֆոլկ դենս» ընկերության կողմից եւ եզակի մշակութային արտադրանք է` միտված Հայաստանի տուրիստական շուկայի զարգացմանը:

«Նման շոուի գաղափարը գոյություն ունի արդեն 10 տարի, բայց իրացնել հաջողվեց միայն այս տարի»,- NEWS.am-ի թղթակցին հայտնեց ընկերության մարկետինգի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նունե Մանուկյանը: Նրա խոսքով, շոուն միտված է ծանոթացնելու մայրաքաղաքի հյուրերին ազգային մշակույթի եւ ավանդույթների հետ պարի եւ երգի միջոցով: Վառ ու գեղեցիկ ներկայացմանը մասնակցում են արհեստավարժ պարողներ, պարուսույցներ եւ երաժիշտներ:

Երկժամյա շոուի ընթացքում հյուրերը կարող են ոչ միայն վայելել զվարճալի ծրագիրը, այլեւ ճաժակել ազգային խոհանոցի ուտեստները: Նրանց նաեւ տարբեր մրցույթներ եւ անակնկալներ են սպասվում:

Տեսնել եւ գնահատել ծրագիրն արդեն կարողացել են բազմաթիվ տուրօպերատորներ, դեսպանատների ներկայացուցիչներ եւ հասարակական կազմակերպություններ: «Շատ տուրիստական ընկերություններ, որ այցելել են մեր միջոցառումը, համագործակցության պատրաստակամություն են հայտնել»,- ասել է Նունե Մանուկյանը:

Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ