News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուլուզում հրեական դպրոցում սարսափելի հրաձգությունից հետո, ուսումնական հաստատությունն սկսել է սպառնալիքներով ու հայհոյանքներով զանգեր ու նամակներ ստանալ: Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Ֆրանսիայում հրեական հաստատությունների խորհրդի տեղի բաժանմունքի տվյալներով, անհայտ անձինք կոչ են անում սպանել հրեաներին եւ հիշում են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:

Դատախազ Թուլու Միշել Վալեն հանձնարարել է հետաքննություն սկսել, որպեսզի պարզեն զանգերի ու նամակների հեղինակներին: Քոլեջի տնօրինությունը մտադիր է հայց ներկայացնել, հաղորդում է «Պոդրոբնոստին»:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, դպրոցի դիմաց մշտապես հերթապահում են միկրոավտոբուսներ` ոստիկանության 6 աշխատակիցներով:

Հիշեցնենք, որ Թուլուզում ալժիրյան արմատներով 23-ամյա ֆրանսիացի Մոհամեդ Մերան մարտի 19-ին դիմահար կրակոցով սպանել է հրեական քոլեջի երեք սաների եւ ուսուցչին: Դրանից առաջ նա սառնասրտորեն սպանել էր երեք զինվորականների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ