News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում, ապրիլի 3-ին յուրահատուկ աճուրդ տեղի կունենա, որտեղ կվաճառվի կտտանքների եւ մահապատժի գործիքներ:

Տորգերի հայտարարագրում նշվում է, որ գործիքները պատկանել են նախկին դահիճ Ֆերնան Մեյսոնյեին, ով մահացել է 2008 թվականին:

1947-1961 թվականներին Մեյսոնյեն աշխատել է ֆրանսիական Ալժիրում, որպես քրեական գործերով հիմնական կատարածու: Այդ ընթացքում նա «այն աշխարհ» է ուղարկել 200 մարդու, հաղորդում է «Ռոսբալտը»:

Մեյսոնյեն դահիճի արհեստը ժառանգել է իր նախնիներից, ովքեր նույնպես այդ արհեստով են զբաղվել: Աճուրդի են հանվելու ֆրանսիացու հավաքածուից շուրջ 350 գործիքներ, որոնց շարքում կա գիլյոտին, պարաններ, ձեռնաշղթաներ եւ կտտանքի գործիքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ