News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության մասին նյութերի թվայանցումն ու տարածումը բացառիկ կարեւորություն ունի դրանց պահպանության եւ մատչելիության մակարդակի բարձրացման տեսանկյունից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` անդրադառնալով Հարավային Կալիֆոռնիայի համալսարանին կից հայագիտության ինստիտուտի եւ հանրահայտ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Շոա» հիմնադրամի համատեղ նախագծին:

«Այդ նախագիծը պետք է սկսվեր դեռեւս անցած տարի, սակայն որոշակի դժվարություններ էին ծագել: Այն ժամանակ ես եղա նրանց մոտ: Սա գերժամանակակից կենտրոն է` հագեցած ամեանառաջատար տեխնոլոգիաներով: Նրանք ունեն սարքավորում, որը թույլ է տալիս գրեթե 100%-ով վերականգնել հին աուդիոձայնագրությունները, փաստաթղթերը, վերացանել թերությունները, շտկել մեխանիկական վնասվածքները...Այդ տեսակետից սա եզակի հնարավորություն է»,-նշեց Հայկ Դեմոյանը:

Միաժամանակ զրուցակիցն ասաց, որ նախագծի կոնկերտ ժամանակացույց չկա: «Շատ բան կախված է ֆինանսավորումից: Այդ նպատակով ապրիլի 15 –ին կկազմակերպվի միջոցների հավաքագրում, այդ ժամանակ էլ կտեսնենք»,-ասաց նա:

Հայկ Դեմոկյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե  հայտնի է արդյոք Թուրքիայի կողմից  այս կապակցությամբ պատասխան  գործողությունների մասին: 

Միաժամանակ` NEWS.am-ի նույն հարցին պատասխանեց մեր աղբյուրը, ով ցանկացավ անհայտ մնալ: Նրա խոսքով` Թուրքիայում եւ նրա մերձավոր շրջանակներում ծայրահեղ բացասաբար են ընդունել այս նախաձեռնությունը:  Նշվում է, որ «Շոա» հիմնադրամ են դիմել  թուրքական նյութեր թվայանացնելու առաջարկով, թե «տեսեք մենք էլ ինչ-որ բան ունենք» սկզբունքով: Սթիվեն Սփիլնբերգի հիմնադրամի արձագանքն առայժմ հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ