News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն, այսօր` մարտի 28-ին, աշխատանքային այցով մեկնել է Լոռիի մարզ, որտեղ հանդիպել է ոստիկանության Լոռիի մարզային վարչության աշխատակիցներին: Այցի նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններին հասարակական կարգի պահպանման խնդիրներն են եղել:

«Ակնկալում եմ օրենքի գերիշխանություն, օրենքի վերկուսակցական մոտեցումներ: Մենք պարտավոր ենք ապահովել բոլոր թեկնածուների եւ ընտրատեղամասերի անվտանգությունը, անկախ նրանից, ընդիմություն են,  թե իշխանություն, և սառը ցնցուղ պետք է լինենք բոլորի համար»,-լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանապետը:

Ոստիկանության Լոռիի մարզային վարչության եւ ենթակա ստորաբաժանումների աշխատանքը գնահատելով բավարար, ոստիկանապետն ասել է, որ կադրային փոփոխություններ չի նախատեսում: Գնահատելով  նաև մարզում տիրող օպերատիվ վիճակը, ոստիկանապետն ասել է, որ վիճակը մեծ հաշվով լավ է, թեեւ «ժամանակ առ ժամանակ լոռեցու միամտությամբ էնպիսի մի հանցագործություն են անում, որ ուղեղի ցնցում ես ստանում»:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է Գուգարաց թեմի առաջնորդին, ապա այցելել Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ