News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարավային Քալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Դեքմեջյանը 1979թ-ին Լիբիայում մասնակցել է Մուամար Քադաֆիի կառավարման 10-ամյակին նվիրված համաժողովին: Ելույթից հետո նա Քադաֆիից առաջարկ է ստանում իր կառավարման մասին գիրք գրելու վերաբերյալ:

«Ես գրել էի «Եգիպտոսը Նասերի օրոք» գիրքը: Նա դա երբեք չէր կարդացել եւ կարծում էր այն Նասերի մասին է: Ես գլխով արեցի` միայն թե դուրս գայի Լիբիայից: ԱՄՆ վերդառնալուց հետո խզեցի բոլոր կապերը` նրան գովերգող գիրք չգրելու համար», -Դեքմեջյանի հիշողություններն է փոխանացում ուսանողական  Daily Trojan պարբերականը:

Հետագայում նա նման առաջարկություններ շատ է ստացել, սակայն միշտ էլ առանց երկմտելու մերժել է դրանք: Լինելով Հայոց ցեղասպանությունը վերապարածների որդի` նման աշխատանքը նա անհամատեղելի է համարել իր բարոյական արժեքների հետ:
«Շատ երկրներ կան, որ մեծ գումարներ կվճարեն, եթե ժխտեք ցեղասպանությունը: Դուք կարող եք հազարավոր դոլարներ վաստակել, սակայն դա ինձ համար չէ: Կա սահման, որը հնարավոր չէ անցնել:

Դեքմեջյանը ծնվել է Հալեպում, Ցեղասպանությունից 20 տարի անց: Ընտանիքն այնուհետեւ տեղափոխվել է Ամերիկա:

Լեզուների իմացություն շնորհիվ` Դեքմեջյանը  բանակ զորակոչվելիս ուղարկվել է Ֆրանսիայում ՆԱՏՕ-ի շտաբ: Այնուհետեւ նա աշխատել է արտաքին ծառայության ամերիկյան ինստիտուտում` դիվանագետներ պատրաստելով Մերձավոր Արեւելքի համար:

Ներկայումս նա դասավանդում է  Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում: «Ուսանողներիս ասում եմ, որ շատ կարեւոր է ստանալ «Ցեղասպանության դեմ պատվաստանյութ», որպեսզի կարողանանք կանխել դրա կրկնությունը: Շատ կարեւոր է  սովորել անցյալի ողբերգությունների վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ