ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը մտադիր է աջակցել Հանրապետականնների ճամբարում նախընտրական արշավի առաջատար Միթ Ռոմնիին:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Մասաչուսեթսի նախկին նահանգապետի ներկայացուցիչը հայտնել է, որ մարտի 29-ին Հյուսթոնում նախատեսված է Բուշի եւ Ռոմնիի հանդիպումը, որտեղ նրանք պատրաստվում են հանդես գալ հասարակության առաջ եւ հայտարարություն անել լրատվամիջոցների համար:
Նշենք, որ Բուշ-կրտսերը նախընտրական արշավի ժամանակ բազմաթիվ անգամ դրական է արտահայտվել Միթ Ռոմնիի հասցեին: Բացի այդ, Ռոմնիին աջակցում է նաեւ Բուշի կինը` Լորան: