News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կդադարեցնի պարենային օգնությունը Հյուսիսային Կորեային, քանի որ Փհենյանը ցանկանում է արբանյակ արձակել տիեզերք:

Այս մասին, ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, մարտի 28-ին ԱՄՆ կոնգրեսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարի օգնականի պաշտոնակատար Փիթեր Լեւոյը: Նրա խոսքով, նման քայլը պայմանավորված է նրանով, որ հյուսիսկորեացիները մտադիր են ապրիլին հրթիռակիրի օգնությամբ արբանյակ արձակել տիեզերք: Վաշինգթոնը դա համարում է որպես «փետրվարին ձեռք բերված պայմանավորվածության խախտում»:

ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ արբանյակի տիեզերք արձակման անվան տակ, ապրիլի 12-16-ին Փհենյանը մտադիր է մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների հերթական փորձարկումն իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ