News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցման նպատակով ՀՀ պետական բյուջեից 2012 թ. տրամադրվել է 80 մլն դրամ: Այդ գումարի բաշխման ուղղությունների վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշման նածագիծ է ներկայացրել կառավարության մարտի 29-ի նիստին:

Ըստ այդմ` գումարը կբաշխվի 2 հիմնական ուղղություններով: Առաջին` ՏՏ ոլորտի ներկայացում եւ խթանում Հայաստանում ու արտերկրում, հետազոտություններ, հասարակական իրազեկում: Այս ուղղությամբ հատկացվելու է 45 մլն դրամ: Մնացյալ 35 մլն դրամը նախատեսված է միջազգային համագործակցության նպատակներով:

Առաջին ուղղությամբ ամենախոշոր հատկացումը կատարվելու է Գիտության եւ Տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի  (STEP) շրջանակում «VC վենչուրային համաժողովի ֆինանսավորում» միջոցառման կազմակերպման համար` 17.2 մլն դրամ:

«Դիջիթեք 2012» ցուցահանդեսի կազմակերպումը կարժենա 10 մլն դրամ, իսկ «Դիջիթեք բիզնես ֆորումը»` 3 մլն դրամ: «ԱրմԹեք» Գլոբալ համաժողվի կազմակերպումը բյուջեից կխլի 7 մլն դրամ: ՏՏ ոլորտի վերաբերյալ ամենամյա հետազոտությունների համար կհատկացվի 5.8 մլն դրամ, իսկ «ՏՀՏ լիդերներն առանց փողկապների» հանդիպումների շարքի համար` 2 մլն դրամ:

Երկրորդ` «Միջազգային համագործակցություն» ծրագրով գումարների առյուծի բաժինը` 20 մլն դրամ, կհատկացվի «Հայ-հնդկական» ուսումնական կենտրոնին: 10 մլն դրամ կստանա «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը:

Եւս 5 մլն դրամ է նախատեսվել «Ինթել», «Սիսկո» «Հյուլեթ Փակարդ» ընկերությունների հետ մի շարք ծրագրեր իրականացնելու նպատակով («Համակարգիչ ուսուցիչների համար», «Դպրոցական համակարգիչ» եւ այլն):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ