News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վանաձորի ծայրամասային Բազում թաղամասում գտնվող Գրիբոյեդովի 6 շենքը երկար տարիներ է, ինչ ծառայում է որպես աղբավայր:  1988թ-ի երկրաշարժից վթարային դարձած 9 հարկանի շենքի մի ամբողջ շքամուտք լցված է կենցաղային աղբով, քիչ չեն նաեւ կրծողներն ու տարբեր տեսակի թափառող կենդանիները, որոնք ստեղծում են ոչ միայն հակասանիտարական վիճակ կողքի շքամուտքերի բնակիների համար, այլեւ մեծ վտանգ են ներկայացնում շենքի բնակիչների համար: 

Գրիբայեդովի 6 շենքի բնակիչների հավաստմամբ՝ արդեն 5 տարուց ավելի է, ինչ վիճակն այսպիսին է: Թեեւ բազմաբնակարան շենքից մի քանի մետր այն կողմ տեղադրված են աղբարկղեր, որոնք ըստ ժամանակացույցի, պարբերաբար դատարկվում են, սակայն մի շարք անբարեխիղճ բնակիչներ աղբը պարզապես լցնում են վթարային, չբնակեցված շենքի ներսում:

Թեեւ բնակիչները մեկը մյուսին են մեղադրում, հրաժարվելով որեւէ աղբ թափողի անուն նշել, սակայն գիտակցում են, որ ստեղծված իրավիճակում մեղավորության իրենց բաժինն ունեն նաեւ համատիրությունն ու Վանաձորի քաղաքապետարանը, որոնք, ըստ բնակիների, երբեւէ աղբը շենքից չի հեռացրել, թեեւ իրենք բազմիցս են դիմել:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանն ասաց. «Նշված շենքը պարբերաբար մաքրվում է, բայց բնակիչներն էլի աղբ են լցնում, կառավարող մարմնին ասել ենք, որ աղբ թափողերին զգուշացնեն»,-ասաց նա: Գրիշա Պառավյանը դժվարացավ ասել, թե վերջին անգամ երբ է մաքրվել շենքը աղբից, միայն նշեց, որ աղբահանությամբ զբաղվում է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժինը, որից էլ կարող ենք մանրամասներ ճշտել: Նշենք սակայն, որ կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժինը բնակիչների վստահեցմամբ աղբարկղերը դատարկում է ժամանակին, խնդիրն, ըստ բնակչության, շենքում գոյացած աղբը հեռացնելն է ու սանիտարահիգիենիկ վիճակ ապահովելը, որն այս տարիներին պարզապես չի արվել:

 

Էդվարդ Արզումանյան


Լուսանկարները` հեղինակի

Տպել
Ամենաշատ