News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2012 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 21 առեւտրային բանկեր՝ 442 մասնաճյուղով: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած չորրորդ եռամսյակի բանբերում: Ընդհանուր առմամբ` տնտեսությունում  բանկային համակարգի միջնորդության աստիճանն աճել է: Մասնավորապես` բանկային ակտիվների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմել է 54.1 %` նախորդ տարվա համեմատ աճելով 9.6 տոկոսային կետով: Տնտեսության տրամադրված վարկերի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը 31.6 % է (աճը 2010 թ. համեմատ` 6.3%): Ավանդների եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը 24.5 % է (աճը` 5.35 %):

Ընդհանուր առմամբ` բանկերի շահույթը 2011 թ. չորրսրդ եռամսյակում կազմել է 8.7 մլրդ դրամ:

Առեւտրային բանկերի ընդհանուր ակտիվները գերազանցում են 2 տրլն դրամը եւ տարեսկզբի դրությամբ կազմում են 2 տրլն 67 մլրդ դրամ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ