News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բուրունդիում գտնվել է երկարամատ Cardioglossa cyaneospila  տեսակի գորտ, որն անհետացել էր 62 տարի առաջ:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հաջողությունը ժպտացել է Քալիֆորնիայի գիտությունների ակադեմիայի եւ Թեքսասի համալսարանի գիտնականներին: Դեւիդ Բլեքբերնը եւ Էլի Գրինբաումը 2011թ. տեղի կենդանական աշխարհին ծանոթանալու նպատակով աշխատում էին Բուրունդիում, որտեղ վերջին անգամ վաթսուն տարի առաջ էին ուսումնասիրություններ կատարվել:

Արշավախումբը գտնվել է Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրիից հարավ ընկած Bururi Forest Reserve արգելոցում, որտեղ առ այսօր կենդանիների հազվագյուտ տեսակներ կան:

Գիտնականները նշում են, որ թեեւ հաջողվել է նման տեսակի ընդամենը մեկ նմուշ գտնել, իրենք մի քանի գիշեր շարունակ լսել են այդ գորտերի ձայնը:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ