News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Հայաստանում հեղուկ վառելանյութի գների վերջին բարձրացումը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց։ Իսկ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց, որ դրանց առնչությամբ տեղեկություններ է պահանջել շուկայի հիմնական մասնակիցներից։  Թերթի հարցերին պատասխանել է «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը:

Ի՞նչ կոնկրետ փոփոխություններ են կատարվել համաշխարհային շուկայում, որոնք հանգեցրել են Հայաստանում վառելանյութի գների նման աճին։

Հունվարի առաջին տասնօրյակից մինչեւ այսօր բենզինի միջազգային գները թանկացել են շուրջ 26 տոկոսով։ Եթե այն ժամանակ մեկ տոննայի միջին արժեքը 950 դոլար էր, ապա այժմ հասել է 1190 դոլարի։ Այդ ընթացքում դիզելային վառելիքի գները բարձրացել են 13,2 տոկոսով։ Միջազգային շուկայում նման զարգացումների պայմաններում Հայաստանում բենզինը թանկացել է 11,2, դիզելային վառելիքը՝ 4,2 տոկոսով։

Ստացվում է, որ Հայաստանում վառելանյութի գներն ավելի քի՞չ են բարձրացել, քան համաշխարհային շուկայում։

Առայժմ այո։

Ինչպե՞ս է դա հնարավոր եղել։

Այստեղ հարկերի հետ կապված խնդիր կա։ Բացի դրանից, վերջին գներով վառելանյութ չի ներկրվելՀայաստան։ Եթե ներկրվի, ապա սպասվում է եւս շուրջ 5 տոկոսի թանկացում։ 1190 դոլարով բենզին ներկրելու դեպքում ստիպված ենք այսօրվա համեմատ վաճառել 20-30 դրամով թանկ։

Վերջին թանկացումից հետո ներկրված խմբաքանակը որքա՞ն կբավականացնի։ Այլ կերպ ասած, ներկայումս շուկայում հաստատված գները որքա՞ն ժամանակ կպահպանվեն։

Դա կախված է ներկրված ընդհանուր պաշարների չափից։ Մյուս կողմից՝ այն առնչվում է նաեւ սպառման ծավալների հետ, որոնք նվազել են։ Այնուհանդերձ 10-15 օր գները հավանաբար փոփոխության չեն ենթարկվի։

Տպել
Ամենաշատ