News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

JetBlue ավիաընկերության օդաչու Քլեյթոն Օսբոնին, որի մեղքով Նյու Յորք - Լաս Վեգաս չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թեքսասում, մեղադրանք է ներկայացվել  օդանավի անձնակազմի աշխատանքը խաթարելու համար: Ըստ ԱՄՆ-ի քրեական օրենսգրքի  համապատասխան հոդվածի` օդաչուին սպառնում է 20 տարվա ազատազրկում, հայտնում է «Իզվեստիան»:

Այժմ անձնակազմի հրամանատարը գտնվում է  թեքսասյան Ամարիլո քաղաքի հիվանդանոցում, որտեղ նա պետք է  բժշկական համակողմանի հետազոտություն անցնի:

Ըստ ականատեսների ցուցմունքների` Օսբոնը թռիչքից 4 ժամ անց թեքվել է իր գործընկեր օդաչուի  կողմը եւ ասել.  «Մենք Լաս Վեգաս չենք թռչի», իսկ այնուհետեւ վազել է ինքնաթիռի  սրահ եւ  սկսել գոռալ, որ ինքնաթիռում ռումբ կա, եւ այն ենթարկվել է «Ալ Կաիդայի» հարձակմանը: Անձնակազմի եւ ուղեւորների ջանքերով հրամանատարին հանգստացրել են, իսկ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Թեքսասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ