News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում մեկ օրում երեք մահապատիժ է ի կատար ածվել. մարտի 29-ի առավոտյան  երեք տարբեր բանտերում  կախաղան են բարձրացվել երեք մարդասպաններ: Ճապոնական լրատվամիջոցները նշում են , որ մահապատիժն իրականացվել է 20 ամսվա ընթացքում առաջին անգամ:

Մահապատժի ենթարկվածներից մեկը 1999 թվականին երկաթգծի կայարանում սպանել էր 5 մարդու, հայտնում է AP-ը:
Ճապոնիայի արդարադատության նախարարությունում հրաժարվել են հաստատաել մահապատժի մասին տեղեկությունը: Սպասվում է, որ այսօր ավելի ուշ գերատեսչության ղեկավարը մամլո ասուլիս կտա: 

Վերջին անգամ Ճապոնիայում  մահապատիժ են կիրառել 2010 թվականի հուլիսին: Այն ժամանակ կախել էին երկու հանցագործի, որոնցից մեկն սպանել էր 6 մարդու, իսկ երկրորդը` երկու:

Ըստ  «Կիոդո» գործակալության տվյալների` ներկայումս երկրի բանտերում մահապատժի է սպասում 132 մարդ: 

Ճապոնիայում սովորաբար մահապատժի են դատապարտվում մի քանի սպանություն գործած հանցագործները, մանրամասնում է Lenta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ