News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ կոալիցիայի անդամ կուսակցությունները շարունակում են ընտրակաշառք բաժանել ոչ թե փողի, այլ բարեգործությունների տեսքով: «Արարատի մարզից «Ժողովուրդ»-ի ստացած տեղեկությունների համաձայն` այս օրերին ՕԵԿ-ն ակտիվորեն մուրաբաներ է բաժանում քաղաքացիներին: Իսկ ԲՀԿ-ն զբաղված է սելիտրա եւ պղնձարջասպ բաժանելով: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյւսնի խոսնակ Խաչիկ Գալստյանը մեզ  հետ զրույցում հաստատեց, որ «Ծառուկյան» հիմնադրամը պարարտանյութ է բաժանում, սակայն, ըստ նրա, դա ընտրակաշառք չէ: Դեռ նախորդ տարի Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ խաղողագործները բարձրացրել են պարարտանյութի և դեղանյութի խնդիր: «Արդեն ներկրվել է, ու պարարտանյութը կբաժանվի: Եթե տեսնեք, որ նախընտրական շրջանում է դա բաժանվում, կարող եք նախընտրական համարել»,-ասաց Գալստյանը` հավելելով որ ճիշտ չէ մարտ ամսին գյուղացուն թողնել անօգնական եւ ընտրությունների պատճառով հետաձգել նման ծրագրերը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ