News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արտաշատ-Երեւան ավտոճանապարհին՝ Հովտաշեն գյուղի մոտակայքում, մարտի 29-ին, ժամը 01.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ:

Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դԴեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ BMW մակնիշի 03 ՕԼ 748 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ջրանցքը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել 24-ամյա Արմեն Մելքոնյանը եւ 27-ամյա Յուրիկ Ավագյանը, ովքեր տեղափոխվել են Մասիս քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ ժամը 05.15-ին, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Ժամը 01.51-ի սահմաններում փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ, 25-ամյա Սարգիս Մելքոնյանի դին: Ժամը 03.22-ին ավտոկռունկի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել ջրանցքից:

Ժամը 05:50-ի սահմաններում ջրասուզակները եղեգների մեջ հայտնաբերել են 24-ամյա Գեւորգ Ավագյանի դին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ