News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է. «Ինչո՞ւ են ուշացնում քաղաքացիների անձնագրերի տրամադրումը, ովքեր փոխել են հները անձնագրային բաժանմունքներ են գալիս նորերի հետեւից: Այս օրերին քաղաքացիները անձնագրային բաժիններից վերադառնում են ձեռնունայն: Անձնագրերը չկան, դեռ պատրաստ չեն, չնայած վաղուց պետք է պատրաստ լինեին. խոստացված ժամկետները վաղուց արդեն անցել են:

Աշխատակիցները բացատրում են, թե ուշանում է տպագրության գործը, չեն հասցնում ժամանակին տպել, բլանկները տպում են ՀՀ-ից դուրս: Այնուամենայնիվ ամսվա վերջ է, մարդիկ պատրաստվում են թոշակ ստանալ, նպաստ ստանալ, բայց անձնագրերը չկան:

Դիմել ենք ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչություն` պարզաբանում ստանալու նպատակով: Սակայն պատասխան չի ստացվել»,- գրում է «Հայացք»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ