News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դատարանը պարտավորեցրել է Իրանին 44,6 մլն դոլարի փոխհատուցում վճարել 1983 թվականին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժած երկու ամերիկացիներին:

Դատարանը վճռել է, որ Իրանի կառավարությունն ուղղակի առնչություն ունի Բեյրութի ահաբեկչության կազմակերպմանը եւ պարտավոր է հայցվորներ Ջեֆրի Փոլ Օ’Բրայենին եւ Դանիել Լեյն Հաֆնիին վճարել ավելի քան 44 մլն դոլար փոխհատուցում:

Միաժամանակ ԱՄՆ արդարադատության նախարարությունում նշում են, որ այդ գումարն ստանալը փաստացի անհնար է, հաղորդում է RBK-ն` վկայակոչելով Associated Press-ը:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` 1983 թվականի հոկտեմբերի 23-ին, ԱՄՆ ծովային հետեւակի բազայի անմիջապես կողքին: Ահաբեկչությանը զոհ էր գնացել 300 մարդ, որից 241-ը` ամերիկացի զինվորականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ