News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության բաժանմունքը (SSM) պատրաստել է 2012-2016թթ.  պաշտպանական խոշորագույն նախագծերի ծրագիրը: Այդ ընթացքում Թուրքիան մտադիր է ազգային պաշտպանական  արդյունաբերությունը դուրս բերել աշխարհի խոշորագույնների տասնյակ:  2016թ. զենքի արտահանումը պետք է կազմի  8 միլիարդ դոլար:

Այսպես, 2015թ. վերջին նախատեսվում է ավարտել թուրքական հիմնական` երրորդ սերնդի Altay մարտական տանկի մշակումը: 2016թ. կավարտվի թուրքական առաջին  ականակրի կառուցումը:

 2013թ. կավարտվի Atak հարվածային ուղղաթիռի նախագիծը, իսկ 2014թ.` Anka անօդաչու թռչող սարքինը, հաղորդում է Lenta.ru-ն:

Արդեն  2012թ. հուլիսին Թուրքիան կսկսի բանակի գրոհային Mehmetcik-1 հրացանների արտադրությունը, որը մշակված է գերմանական Heckler & Koch HK416-ի հիմքի վրա:

Ընդհանուր առմամբ, 2011թ.-ից  SSM-ը պաշտպանական արդյունաբերության ոլորտում  ներկայացրել է  280 տարբեր նախագծեր:

2011թ. ստորագրված պայմանագրերի ընդհանուր արժեքը հասնում է 27,3 միլիարդի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ