News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ նրա ընտանիքին, ինչպես նաեւ Սիրիայի կառավարության տասնյակ այլ պաշտոնյաների արգելվել է ներկա լինել Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը` Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեի հետ հանդիպումից հետո:

Վարչապետի խոսքով, այդ արգելքը չի վերաբերում սիրիացի մարզիկներին, նրանք կմասնակցեն օլիմպիադային:

Ռոգեն հայտարարել է, որ շքերթի ժամանակ սիրիական սպորտային պատվիրակությունը կարող է դուրս գալ մարզադաշտ ՄՕԿ-ի դրոշով, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ընդհանուր առմամբ, ԵՄ «սեւ ցուցակում» կա 126 մարդու անուն, ովքեր առնչություն ունեն Ասադի վարչակազմի հետ: Նրանց շարքում է նաեւ Բաշար Ասադի կինը: Վերջինս իրավունք ունի այցելել Մեծ Բրիտանիա, քանի որ պահպանել է այդ երկրի քաղաքացիությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ