News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխարհի խոշորագույն  Facebook սոցիալական ցանցն ընթացիկ տարվա մայիսին պատրաստվում է բաժնետոմսերի առաջնային բաշխմանը (IPO): Այս մասին գրում է  The Wall Street Journal-ը` հղում անելով սեփական աղբյուրներին:

Այս շաբաթ ընկերությունը դադարեցրել է բաժնետոմսերի աճուրդը երկրորդային շուկայում, որպեսզի հստակ որոշի իր բաժնետերերի թիվը, հաղորդում է «Ֆինամ FM»-ը:

Ինչպես նախապես հաղորդել էր NEWS.am-ը, Facebook-ը  IPO-ի հայտ էր ներկայացրել ընթացիկ տարվա փետրվարի սկզբին:
Թեեւ նախական հայտում  Facebook-ը նշել է ծրագրված 5 միլիարդ դոլար արժեք, այն կարող է կրկնակի աճել:

Սոցցանցը նախատեսում է IPO-ում 75-100 միլիարդ արժեքի գնահատական ստանալ:

 2011 թվականին Facebook-ը 1 միլիարդ դոլարի մաքուր եկամուտ է ստացել, որը 65%-ով գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը: Ընկերության ակտիվները գնահատվում են 5,23 միլիարդ դոլար, որոնցից 3,9 միլիարդ դոլարը` թղթադրամներով եւ հեշտությամբ իրացվող արժեթղթերի տեսքով: Սոցցանցի աշխաակիցների քանակը կազմում է 3,2 հազար մարդ:

Նախքան IPO-ն Facebook-ը համարվում է մասնավոր ընկերություն, եւ նրա բաժնետոմսերն աճուրդի չեն հանվում ավանդական բորսաներում: Սակայն ընկերությունում բաժնեմասերի տերերը դրանք կարող են վերավաճառել այլընտրանքային էլեկտրոնային բորսաներում, ինչպես SharesPost-ը եւ SecondMarket-ը:  Որպես կանոն, վաճառում են կամ աշխատակիցները, կամ նախնական ներդրողները, գնում` ներդրում անող ընկերությունները կամ շուկայի խոշոր խաղացողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ