News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Սկանդալը, որ առաջացել էր լրատվամիջոցների կողմից Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարակ Օբամայի մասնավոր զրույցի արտահոսքի պատճառով, ոչ մի կերպ չի հանդարտվում: Ամերիկյան օրենսդիրները պետության ղեկավարից պաշտոնական պարզաբանում են պահանջել` ընտրություններից հետո ավելի ճկուն շփվելու խոստման վերաբերյալ:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները Օբամայից պահանջել է հրապարակայնորեն բացատրել` արդյոք պատրաստվո՞ւմ է զիջումներ անել Ռուսաստանին Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղադրման հարցում:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Բեյները նամակ է հղել Օբամային:

«Քանի որ առաջարկներ են հայտնվել ԱՄՆ դիրքորոշման փոփոխության հնարավորության մասին, տեղին կլիներ, որ դուք հրապարակային եւ ազնվորեն հայտարարեիք, որ ռուսնեեւրին միակողմանի զիջումներ չեն արվելու ոչ ընտրություններից առաջ, ոչ հետո»,- ասվում է նամակում:

Հիշեցնենք, որ Սեուլում հանդիպմանը միացրած բարձրախոսների պատճառով ձայնագրվել էր Օբամայի եւ Մեդվեդեւի խոսակցությունը, որտեղ ԱՄՆ նախագահը խոստանում է ավելի ճկուն լինել ՀՀՊ հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ