News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գոյություն ունի Թուլուզի եւ Մոնտոբանի սպանությունների տեսագրությունները պարունակող երկրորդ էլեկտրոնային կրիչը: Այդ մասին հաղորդել են ֆրանսիացի քննիչները: Այն գտել են  «թուլուզյան հրաձիգի» ջինսի գրպանում, գրում է Figaro-ն:

Հիշեցնենք, որ առաջին կրիչի մասին հայտնել էր «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փարիզյան գրասենյակը, որն այն ստացել էր փոստով: Ըստ հեռուստաալիքի տվյալների` ձայնագրության տեւողությունը 25 րոպե է, նրանում ժամանակագրական կարգով մոնտաժված են երեք ահաբեկչություններ` Ղուրանի երաժշտության եւ ընթերցման  ֆոնին զուգահեռ, լսելի են կրակոցներ, մարդասպանի եւ զոհերի ձայները: 

Հեռուստաալիքը որոշում է կայացրել չհեռարձակել տվյալ տեսահոլովակը, իսկ կրիչը փոխանցել ֆրանսիական դատախազությանը:

Հայտնի չէ` երկու կրիչների ձայնագրությունները  նույնն են, թե` ոչ:

Տեղական լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ Ֆրանսիայի հարավում` Սեն Պաուլ գյուղում, ոստիկանությունը հայտնաբերել է Renault Clio մեքենա, որի ներսում գտնվել է մոտոցիկլիստի սաղավարտ եւ մոտոռոլերի արտաքին T-MAX Yamaha մարտկոցներ: Հենց նման մոտոռոլեր է կիրառել Մերան սպանությունը գործելիս` երբեմն փոխելով  նրա դետալների գույները:

Ոստիկանությանը հաջողվել է պարզել մեքենայի տիրոջ ինքնությունը: Խոսքը նույն տանն (Թուլուզում) ապրող մարդու մասին է, որտեղ ապրել է Մոհամեդ Մերան, հայտնում է fontanka.ru-ն: 

Հիշեցնենք, որ ալժիրյան ծագմամբ ֆրանսիացի Մերան սպանել է 7 մարդ, այդ թվում նաեւ 3 երեխաների, եւ սպանվել է համարյա երկու օր տեւած հատուկ գործողության ընթացքում: Նրա եղբայր Աբդելքադերը ձերբակալված է, նրան մեղադրանք է ներկայացվել  այդ հանցագործություններին մասնակցելու համար: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել էր, որ  փնտրում է երրորդ կասկածյալին, որը Մերա եղբայրների հետ կարող էր մասնակից լինել սկուտերի առեւանգմանը, որն էլ սպանություններն իրագործելիս օգտագործել էր  «թուլուզյան հրաձիգը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ