News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքական CNNturk-ի 5N1K հերթական հաղորդումն ամբողջովին նվիրված է եղել աշխատելու համար խորթ հոր եւ եղբոր հետ Ստամբուլ մեկնած եւ թուրք եղբայրների կողմից սեռական շանտաժի պատճառով ինքնասպանության դիմած հայաստանցի Նարինե Մկրտչյանին:

Հաղորդման հատուկ հյուրն է եղել Նարինեի ինքնասպանության մասին գրած Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի եւ «Երկիր մեդիայի» Թուրքիայի թղթակից Լիլիթ Գասպարյանը:  Վերջինս նշել է, որ Նարինեի ինքնասպանությանմ մասին իր գրած հրապարակումից հետո թեմային սկսել են անդրադառնալ թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցները:

Լիլիթ Գասպարյանի խոսքով` «Ակոս»-ի կողմից այս մասին բարձրաձայնելուց հետո են միայն ձերբակալել Նարիներին ինքնասպանության դրդած եղբայրները: «Սա օրինակ էր, թե ինչպիսի դժվարության եւ միայնակության մեջ են ներգաղթյալներն ապրում եւ թե ինչպես են կանայք ամեն օր ենթարկվում բռնությունների»,-ասել է «Ակոս»-ի թղթակիցը:

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նարինեի եղբայրը՝ Ժորան «Ակոս»-ին պատմել է, թե Նարինեն սիրահարված է եղել Օրհանին եւ մտադիր է եղել ամուսնանալ նրա հետ, սակայն Օրհանը խաբելով Նարինեին՝ քնել է նրա հետ եւ գաղտնի նկարահանել մերկացած Նարինեին։  Այնուհետ Օրհանի եղբայրը՝ Բարըշը Նարինեին ստիպել է իր հետ էլ պառկել՝ սպառնալով նրա մերկ կադրերը ցույց տալ եղբորը։ Բարըշը մերժում ստանալուց հետո Նարինեի եղբորը ցույց է տվել տեսագրությունը։  

Ժորան զայրացած վիճել է Նարինեի հետ եւ ապտակել նրան։ Դրանից հետո Օրհանը եւ Բարըշը Նարինեից գումար են պահանջել՝ այս անգամ սպառնալով նրա մերկ կադրերը տեղադրել ինտերնետում։ Նարինեն փորձել է աշխատանքի վայրից հայթայթել պահանջված գումարը, սակայն անհաջողության է մատնվել եւ ինքնասպանություն գործել՝ ցիանիդ խմելով։

Ինքնասպանության օրը հայրն ընդմիջմանը տուն է եկել եւ տեսել Նարինեի անշնչացած մարմինը ու կանչել Ժորային։ Քանի որ հայր եւ որդի անօրինական են գտնվում Թուրքիայում, խուսափել են գնալ ոստիկանություն։ Նարինեի թաղման հարցերով զբաղվել է նրա թուրք ծանոթներից մեկը։

Աղջկա ինքնասպանության մասին լսելուց հետո շտապ Թուրքիա է ժամանել մայրը՝ Նունե Մկրտչյանը եւ դիմել իրավապահ մարմիններին։ Մահվան գործը հետաքննող դատախազը թույլ չի տվել Նարինե Մկրտչյանի փաստաբանին ծանոթանալ գործին։ 

Ավելի ուշ ձերբակալվել է Օրհան Օքումուշը, ով պնդել է. «Ես Նարինեին ասացի որ չեմ ուզում ամուսնանալ նրա հետ: Դրանից մի քանի օր հետո նա ինքնասպան եղավ»,-ասել է Օրհանը` պնդելով, թե ինքը Նարինեին գաղտնի  մերկ չի նկարահանել եւ շանտաժ չի արել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ