News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նիգերիայում ճանապարհային պատահարի հետեւանքով 14 մարդ է զոհվել, եւս չորսը վնասվածքներ են ստացել:

Ավտոբուսում 18 ուղեւոր է եղել, վարորդը կորցրել է կառավարումը` գերազանցելով թույլատրելի արագությունը: Մեքենան դուրս է եկել ճանապարհից, հաղորդում է «Սինհուան»:

Ավտոբուսում հրդեհ է բռնկվել, որն էլ հանգեցրել է մեծ քանակությամբ զոհերի:

Նշենք, որ փետրվարի 17-ին 32 մարդ է այրվել Նիգերիայում տեղի ունեցած խոշոր ավտոճանապարհային պատահարի հետեւանքով: Երկու ավտոբուսները բախվել են երկրի հյուսիսում գտնվող Բաուչի նահանգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ