News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսպանիայում 24-ժամյա համընդհանուր գործադուլի ժամանակ բախումներ են եղել իրավապահների հետ: Մի քանի մարդ վիրավորվել է, ավելի քան երեսունը ձերբակալվել է:

Ցուցարարները փորձել են խանգարել ավտոբուսների մեկնմանը, եւ արգելափակել էին մանրածախ շուկաների մուտքը: Ձերբակալվածներին հասարակական կարգի խախտման մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Գործադուլին մասնակցում են տարբեր ոլորտների` մետալուրգիական, քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերության աշխատողները, շինարարներն ու աղբահավաքները: Չեղյալ է հայտարարվել չվերթների երրորդ մասը, իսկ գնացքների եւ ավտոբուսների 2/3-ը չի շարժվել:

Ցույցն ընթանում է աշխատանքի շուկայում բարեփոխման, նաեւ բյուջետային ծախսերի կրճատման դեմ: Կառավարությունը հայտնել է, թե չի հրաժարվի կոշտ տնտեսման քաղաքականությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ