News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կոսակցությունը ձգտելու է ԱԺ-ում ունենալ որակյալ մեծամասնություն: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ հայտնելով իր զարմանքը, որ ընտրական ցուցակներն այդպիսի մեծ հետաքրքրություն են առաջացրել, եւ ովքեր չեն զլանում քննարկում են դրանք: Նրա համոզմամբ՝ յուրանքաչյուր կուսակցություն իրենք են կազմում իրենց ցուցակները՝ ելնելով կուսակցական հետաքրքրություններից, իսկ դիտողությունները, քննարկումները պետք է լինեն, բայց ոչ այս աստիճանի:

«Ժողովուրդն այդ մասին չի խոսում, դուք իզուր իրենց անունից մի խոսեք»,- ասաց նա՝  դիմելով լրագրողներին եւ շեշտելով. «Ի՞նչ վատ ցուցակներն են, բոլորն էլ իրենց մարդկանց ներկայացրել են»:

Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը շատ թարմացված է, առաջին 20 տեղը երեսուն տոկոսով երիտասարդներն են, կուսակցության ղեկավար կազմն է: «Ի՞նչ անենք, վերցնենք կուսակցության ղեկավարը կազմը փոխենք, որ դուք թարմությո՞ւն տեսնեք դրանց մեջ»,- ասաց նա՝ անդրադառնալով մեկնաբանություններին, որ ՀՀԿ ցուցակում թարմություն չկա:

Անդրադառնալով ընտրություններից առաջ քաղաքացիներին բաժանվող զանազան իրերին՝ մուրաբա, բջջային հեռախոս եւ այլն, ապա նա բարեգործությունը ընտրակաշառք չի դիտում եւ կարծում է, որ ամեն մի կուսակցություն, եթե հնարավորություն ուեենա, ապա ինչ-որ բան կանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ