News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դեմոկրատ Ջիմ ՄքԴերմոթը ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացրել «Վրաստանի ժողովրդավարության մասին 2012թ. ակտը», որում առաջարկվում է դադարեցնել Վրաստանի ֆինանսավորումը, եթե աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցնեն ոչ ժողովրդավար, հայտնում է «Վգլյադը»` վկայակոչելով «Ռեզոնանսին»:

Ըստ առաջարկի, եթե Պետքարտուղարությունը չհաստատի, որ ընտրություններն ազատ, արդար եւ մրցակցային են եղել, ԱՄՆ-ը պետք է դադարեցնի 2013թ. ֆինանսավորումը:

Օրինագծում խոսվում է ընդդիմության նկատմամբ Միխայիլ Սահակաշվիլիի ճնշումների մասին: Մասնավորապես նշվում է ընդդիմադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ ճնշումների մասին:

Նշենք, որ Վրաստանի ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդ Լեւան Բերձենիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, թե ԱՄՆ-ը ստուգելու է` ինչպես են ծախսվել գումարը: «Ամերիկացիները սխալ են ծախսել գումարները: Այս տարիներին հատկացված գումարները հայտնվել են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ձեռքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ