News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Կարս քաղաքում տեղադրված «Մարդկության» հուշարձանը «հրեշավոր» անվանելու եւ այն քանդել տալու համար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հուշարձանի հեղինակ Մեհմեդ Աքսոյը դատական հայց էր ներկայացրել։  Էրդողանի փաստաբանները դատարան են ներկայացրել հիշյալ գործով Էրդողանի պաշտպանական ճառը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի կողմից Ստամբուլի քաղաքացիական գործերով 3-րդ դատարան ներկայացված պաշտպանակն ճառում նշվել է, թե Թուրքիայի վարչապետը հուշարձանի գոյությանը դեմ չի եղել, նա միայն դեմ է եղել, որ հուշարձանը լիներ տվյալ վայրում։ Ճառում նշվել է, թե Էրդողանը չի վիրավորել ոչ հուշարձանը, ոչ էլ՝ հուշարձանի հեղինակ Մեհմեդ Աքսոյին։

«Էրդողանի օգտագործած «հրեշավոր» (ucube) բառը Թուրքիայի լեզվագիտական խորհրդի կողմից հրատարակված բացատրական բառարանում նկարագրվում է նաեւ որպես շատ տարօրինակ։ Արվեստագետները պետք է բաց լինեն իրենց ստեղծագործությունների նկատմամբ հասարակական քննադատություններին»,-նշվել է պաշտպանական ճառում։

Հիշեցնենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապես հանդես էր գալիս հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացման օգտին եւ դրա համար Կարսում ստորագրահավաք էր կազմակերպել, տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը, սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն է կրում։ Անավարտ արձանը  անորոշ  ճակատագրով տեղադրվել էր Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2011-ի հունվարին Կարս կատարած այցի ժամանակ «հրեշավոր» էր անվանել հայ-թուրքական բարեկամության նվիրված հուշարձանը եւ հրահանգել քանդել այն։ Նա ավելի ուշ կրկնել էր, որ այն «հրեշավոր» է եւ անպայման պետք է քանդվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ