News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մերկապարի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) եւ ուկրաինացի հայտնի երգիչ Վիտալի Կոզլովսկին Հայաստանում աշնանը կներկայացնեն սեփական շոուն։ Այս մասին, այսօր` մարտի 29-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնեցին Ուկրաինայից  Հայաստան ժամանած Վարդան ու Կոզլովսկին (ֆոտոռեպորտաժ)։ Ուկրաինայում մեծ աղմուկ եւ դրական գնահատականներ ստացած նորաստեղծ դուետը Հայաստան է ժամանել մարտի 28-ին, եւ անդրանիկ այցի շրջանակում ելույթ են ունենալու «Երկու աստղ» հեռուստատեսային նախագծում։

Տեղեկացնենք, որ շոու-ծրագրում արտիստները երգում են երեք լեզվով, այդ թվում նաեւ հայերեն։

Վարդայի խոսքով՝ հայերեն երգելն իր համար այնքան էլ բարդ չէ, քանի որ որոշ չափով խոսում եւ հասկանում է հայերեն։

Ուկրաինայի ժողովրդական արտիստ Վիտալի Կոզլովսկին եւս հավաստիացրեց, որ հայերեն երգելը հեշտ է։ «Երգեցիկությամբ հայերենն ինձ համար ավելի մոտ է ուկրաիներենին, որը եւս երգեցիկ լեզու է։ Ես արդեն մեկ անգամ երգել եմ հայերեն՝ Էմմիի հետ, եւ այդ փորձն ավելի է հեշտացնում հայերեն երգելը»,- ասաց Կոզլովսկին։

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ