News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱԻՆ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայությունը (Հայպետհիդրոմետ) ներկայացրել է Հայաստանի գետերի` 2012 թ. գարնանային վարարումների կանխատեսումը։

Ըստ այդմ, գարնանային վարարումները ՀՀ գետերի ջրային ռեժիմի հիմնական փուլերից են, որոնք ձեւավորվում են հալոցքային, ստորերկրյա ջրերից, անձրեւաջրերից եւ սովորաբար ունեն խառը սնում: Վարարումների ընթացքում ՀՀ տարածքի գետերով անցնում է տարեկան հոսքի 25-80 տոկոսը, որը պայմանավորված է առանձին գետերի ջրհավաք ավազանների տեղական գործոնների ազդեցությամբ:

Գետերում գարնանային վարարումների բնութագրերը պայմանավորվում են նախաձմեռային (սեպտեմբեր-նոյեմբեր), ձմեռային (դեկտեմբեր-մարտ) ամիսների փաստացի եւ վարարումների (ապրիլ-հունիս) ժամանակաշրջանի կանխատեսվող հիդրոօդերեւութաբանական պայմանների առանձնահատկություններով:

2012 թ. սպասվող գարնանային վարարումների նախաձմեռային ժամանակաշրջանում տեղումների բաշխման պատկերը հետեւյալն է` սեպտեմբերին ամսական տեղումների քանակը շրջանների զգալի մասում եղել է նորմայից ցածր` բացառությամբ` Արագածոտնի եւ Վայոց Ձորի մարզերի, հոկտեմբերին եղել է նորմային մոտ` բացառությամբ Արարատի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի (որտեղ նորմայից բարձր է եղել), նոյեմբերին շրջանների զգալի մասում նորմայից ցածր է եղել, բացառությամբ` Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի։

Տպել
Ամենաշատ