News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ալժիրի իշխանությունները  «թուլուզյան հրաձիգ» Մոհամեդ Մերայի հարազատներին թույլ չեն տվել նրան թաղել երկրի տարածքում:

Համաձայն պաշտոնական վարկածի` նման որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներով: Սուագու քաղաքի քաղաքապետը, որտեղ նախատեսում էին թաղել ահաբեկչին, հայտարարել է, որ դա շատ  հակասական հարց է, եւ իրենք չեն ցանկանում, որպեսզի ինչ-որ մեկի մոտ տպավորություն ստեղծվի, թե Ալժիրում նահատակի են թաղում, հաղորդում է utro.ru-ն:

Փարիզյան մզկիթի ղեկավարի ներկայացուցիչ Աբդալահ Զեքրին հայտնել է, որ ընտանիքը իրեն է խնդրել  24 ժամվա ընթացքում կազմակերպել թաղումը` ֆրանսիական իշխանությունների համաձայնությամբ: Ըստ նրա` Մերայի մարմինը, հնարավոր է, կհանգչի Թուլուզի մահմեդական գերեզմանոցում:

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել էր, որ Թուլուզի դատախազությունը ահաբեկիչ Մոհամեդ Մերայի ընտանիքին թույլ է տվել   նրան  թաղել Ալժիրում: Նախօեին նրա հարազատները դիմել էին Ալժիրի հյուպատոսություն մարմնի տեղափոխման թույլտվության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ