News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական Hurriyet թերթի նախկին գլխավոր խմբագիր Էրթուղրուլ Օզքոքը ուսումնասիրել է, թե պետության կողմից որքան գումար է ծախսում Իմրալը կղզում բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի համար։

Ուսումնասիրության մեջ նշվել է, որ Օջալանի հետ Իմրալը կղզու ուժեղացված ռեժիմի բանտում իրենց պատիժն են կրում նաեւ PKK-ի եւս 4 անդամ եւ TIKKO-ի մեկ անդամ։

«Բանտը վերահսկվում է 165 տեսախցիկներով։ Ամեն մի գործողություն տեսագրվում է, այդ թվում եւ փաստաբանների հետ հանդիպումները։ Կղզում գտնվում են 250 սպա եւ մոտ 1000 զինվոր։ Նոր տվյալներ դեռ չկան, սակայն 2008-ի տվյալների համաձայն՝ պետության ծախսերը մեկ օրում կազմում են 125 հազար լիրա (70 հազար դոլար)»,-նշվել է Hurriyet-ի հրապարակման մեջ։

Նշենք, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ