News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուսումնամարզական Կամհուդ կենտրոնում սկսվել են Հայաստանում ռուսական ռազմակայանի ինժեներական ստորաբաժանումների ամենամսյա դաշտային պարապմունքներ: Այդ մասին հայտնում է  Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությունը: 

Դաշտային պարապմունքներին մասնակցում են շուրջ 100 զինծառայողներ եւ օգտագործվում է 20 միավոր ինժեներական  հատուկ տեխնիկա:

Դաշտային պարապմունքների ընթացքում զինծառայողները իրականացնում են  ուսումնական առաջադրանքների  մի ամբողջ համալիր`իրենց մասնագիտացմանը համարժեք, մասնավորապես սովորում են հայտնաբերել պայթյունավտանգ առարկաները եւ ականազերծել տեղանքը ռազմական գործողությունների տարբեր պայմաններում, ինչպես նաեւ կատարելագործում են իրենց գիտելիքներն ինժեներական տեխնիկայի սարքավորումների վերաբերյալ:

Բացի դրանից, հատուկ դաշտային հողափոր մեքենաների (ՊԶՄ-2) հաշվարկներն իրականացնում են խրամատների, հրամանատարական կետերի փորման նորմատիվներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ