News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանական լրատվամիջոցներում հայտնված լուսանկարները, որոնց վրա բրիտանացի հատուկջոկատայինները ծաղրում են իրար հրացանը ձեռքներին, նրանց պաշտոնի իջեցման պատճառ է դարձել: Պատժվել են Մեծ Մանչեսթերի ոստիկանության էլիտար ստորաբաժանման երեք ծառայողներ:

Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, լուսանկարներից մեկում զինվորներից մեկը պատկերված է զրահապատ Land Rover Defender-ի վրա, մինչ մյուսը զենքը պահել է նրա հետույքին: Երկուսն էլ ոստիկանական համազգեստով են, եւ մարտական փամփուշտներով Glock ատրճանակներ ունեն:

Այդ լուսանկարը հայտնաբերել են 2011թ. հունիսին ստորաբաժանման սպաներից մեկի տան համակարգիչը խուզարկելիս:

Համարվում է, որ լուսանկարն արվել է ոստիկան Այան Թերրիիի մահվան գործի հետաքննության ժամանակ: Վերջինս սպանվել էր ընկերոջ պատահական գնդակից 2008թ. Վարժանքների ժամանակ:

Թերրիի ընտանիքը ծանր է ընդունել լուսանկարների հայտնվելու փաստը` արձանագրելով, որ նրա ողբերգական մահը այդպես էլ ոչինչ չի սովորեցրել ոստիկաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ