News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

LG ընկերությունն սկսել է ճկուն էկրանների արտադրության շարքը: Էկրանները պատկերը ցույց կտան էլեկտրոնային թանաքների (e-ink) տեխնոլոգիայով:

Ի տարբերություն ժամանակակից e-ink էկրանների մեծամասնության, LG-ի արտադրանքում կօգտագործվի ոչ թե ապակե, այլ պլաստիկ հիմք: Այն նման է բջջային հեռախոսների  էկրանների պաշտպանական թաղանթին: Պլաստիկ էկրանները կլինեն ճկուն, ավելի բարակ եւ ավելի ամուր, քան ապակիները:

LG էկրանի անկյունագիծը կազմում է 6 մատնաչափ, իսկ թողունակությունը`  1024X768 փիքսել է: Այն երեք անգամ ավելի բարակ կլինի, քան  e-ink ապակե էկրանները (նրա հաստությունը կլինի 0,7 մմ),  եւ երկու անգամ ավելի թեթեւ (կկշռի 14 գ), հայտնում է  lenta.ru-ն:

LG-ն էկրաններ կմատակարի Չինաստանի էլեկտրոնիկա  արտադրողներին: Դրանք Եվրոպայում կհայտնվեն ապրիլի սկզբից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ