News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մերկապարի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյանը) դեռ չի գտել իր սիրեցյալին, բայց իր ճաշակով են սպորտով զբաղվող եւ հումորով տղամարդիկ։ Այս մասին Վարդան հայտարարեց այսօր` մարտի 29-ին, Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ (ֆոտոռեպորտաժ), երբ երիտասարդ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարելի է գրավել նրա սիրտը։

«Ես արվեստի մարդ եմ եւ հավատում եմ, որ կա սեր առաջին հայացքից, սակայն չկա ինչ որ բանաձեւ, որ կարողանամ ասել։ Ինձ դուր է գալիս, երբ տղամարդը սպորտով է զբաղվում, դա արդեն գեղեցիկ է։ Սիրում եմ նաեւ, երբ հումորով են լինում։ Ինձ համար կարեւոր է, որ տղամարդը լինի առնական։ Ես չեմ տարբերակում, թե ինչ ազգության կլինի այն միակը, բայց Հայաստանում թերեւս առնական տղամարդիկ ավելի շատ են, քանի որ ավելի ավանդական են եւ պահպանողական»,- ասաց Վարդան։

Անդրադառնալով արվեստում իր սկզբունքներին, նա նշեց, որ մերկապարով զբաղվելու ժամանակ էլ, դեռ հստակ եզրագծել է այն սահմանները, որոնք երբեք չի անցնի։ «Ես երբեք «պրիվատ» չեմ պարել ինչ-որ մեկի համար։ Առաջարկներ շատ են եղել, մեծ գումարներ են առաջարկել, բայց չեմ համաձայնել, հակառակ դեպքում ես այժմ արդեն մեծահարուստ կին կլինեի»,- նշեց մերկապարի աշխարհի չեմպիոնուհին։

Ասուլիսում Վարդան պատմեց, որ հայրը բացասական է ընդունել մերկապարով զբաղվելու որոշումը։ «Ես 16 տարեկան էի, երբ առաջին անգամ սթրիփ պարեցի։ Ծնողներս բաժանված էին, գումար էր անհրաժեշտ։ Իհարկե հայրս բարկացավ, որոշ ժամանակ ընդհանրապես հետս չէր խոսում։ Սակայն հետո, երբ հասկացավ, որ իմ վարքը չի փոխվել, որ ես այստեղ-այնտեղ հագուստս վրայիցս դեն չեմ նետում, եւ իրականում զբաղվում եմ poll dance-ով, որն այնքան էլ սթրիփ պար չէ, այլ` արվեստ ու սպորտ։ Եվ ես ավելի համեստ եմ, քան ասենք հնարավոր է ինչ-որ կին, գրադարանավարի մասնագիտությամբ: Հայրս հասկացավ ինձ։ Բացի դրանից, երբ Մարտիրոսյան ազգանունը չեմպիոն դառնալուց հետո հայտնվեց ուկրաինական բոլոր լրատվամիջոցներում, մեղմեց դիրքորոշումը»,- նշեց Վարդանուշ Մարտիրոսյանը`ավելացնելով, որ իրականում poll dance-ը (մերկապարի ձողով պար, ակրոբատիկ շարժումներով) այժմ շատ տարածված կանացի սպորտաձեւ է, նման՝ գեղարվեստական մարմնամարզությանը, եւ այժմ քննարկվում է այս սպորտաձեւը օլիմպիական դարձնելու հարցը։

Վարդան այժմ մշտական կապի մեջ է հոր հետ։ «Մենք անընդհատ կապ ենք պաշտպանում, եւ այս անգամ, որ պետք է գայի, նա արդեն զանգահարել է Հայաստանում ապրող բոլոր հարազատներիս՝ ասելով, որ աղջիկս գալիս է, դիմավորեք»,-նշեց ուկրաինահայ աղջիկը՝ նշելով, որ ինքը 6 եղբայր եւ քույր ունի։

Վարդային անվանակոչել են տատիկի՝ Վարդանուշի անունով, իսկ մեծ եղբոր անունն Արշակ է։ Նա էլ կրում է պապի անունը։ «Հայաստանում 3 քույր ունեմ՝ Լուսինեն, Գայանեն ու Հասմիկը, եւ վաղը ես նրանց կհանդիպեմ»,- ասաց Վարդան։

Ասուլիսում Վարդայի հետ Հայաստան ժամանած Ուկրաինայի ժողորվրական արտիստ Վիտալի Կոզլովսկին հայտնեց, որ ինքն էլ հայկական արմատներ ունի։

«Երբ ես 2004 թվականին Վարդայի հետ ծանոթացա եւ սկսեցինք համատեղ նախագծեր մշակել որում ներառված է նաեւ հայկական թեմատիկա, հայրս խոստովանեց, որ մենք էլ հայկական արմատներ ունենք»,- նշեց Կոզլովսկին՝ ավելացնելով, որ իր համար եւս հետաքրքիր էր Հայաստան գալը։

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ