News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, այսօր` մարտի 29-ին, տեղի է ունեցել Քաղաքական եւ Գործընկերության կոմիտե + Հայաստան ձեւաչափով ամենամյա հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը եւ Կոմիտեի` ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում պաշտպանական բարեփոխումները եւ պաշտպանական օրենսդրության ոլորտում վերջին նախաձեռնությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել զինված ուժերի նոր կարգապահական կանոնագրքի ընդունման, պրոֆեսիոնալ կրտսեր   ենթասպայական` սերժանտական կորպուսի ձեւավորման օրենսդրական փաթեթի, նոր «Ռազմական կրթության հայեցակարգի» եւ խաղաղապահ ուժերի կարողությունների զարգացման գործընթացներում նկատված էական առաջընթացին:

Դաշինքը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս աջակցել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ