News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Էխո Մոսկվի» ՓԲԸ բաժնետերերի արտահերթ հավաքը հաստատել է տնօրենների խորհրդի նոր կազմը: Դրա մեջ ընդգրկվել են ռադիոկայանի գլխավոր տնօրեն Յուրի Ֆեդուտինովը, «Սվյազինվեստի» գլխավոր տնօրեն Վադիմ Սեմենովը եւ ձեռնարկատեր Եվգենի Տրուբինը:

«Խմբագրական քաղաքականության վրա դա դժվար անդրադառնա, իսկ բաժնետերերից մեկի ամրապնդման վրա անխոս կանդրադառնա»,- ասել է Յուրի Ֆեդուտինովը:

Ավելի վաղ գլխավոր խմբագրի տեղակալ Վլադիմիր Վարֆոլոմեեւը գրել էր բլոգում, թե նոր խորհուրդ է ձեւավորվել որում լրագրողներ չկան, գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն էլ դուրս է եկել խորհրդի կազմից:

«Էխո Մոսկվի»-ում փոփոխություններն իրականացվում են «Գազպրոմ-մեդիայի» պահանջով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ